Բայդենի թիմը Սալիվանին խնդրել է ժամանակավորապես դեսպան մնալ ՌԴ-ում

Armenpress 11:32, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անցումային շտաբը ՌԴ-ում երկրի դեսպան Ջոն Սալիվանին խնդրել Է որոշ ժամանակ շարունակել աշխատանքն այդ պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Թրամփի կողմից նշանակված դիվանագետների ոչ մեծ խմբի նույնպես խնդրել են ժամանակավորապես չհեռանալ իրենց պաշտոններից: Բայդենը պլանավորում Է Սալիվանին դեսպան թողնել այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել նրան փոխարինողը: Այդ պաշտոնն այնքան կարեւոր Է համարվում, որ նույնիսկ այն ժամանակավորապես թափուր չեն թողնում:

Որպես կանոն, ԱՄՆ-ում իշխանությունը փոխվելիս այն դեսպանները, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են քաղաքական նկատառումներով, պաշտոնաթող են լինում: Bloomberg-ը պարզաբանում Է, որ Սալիվանը մտնում Է հենց այդ կատեգորիայի մեջ: ԱՄՆ-ում մասնագիտությամբ դիվանագետները չեն համարվում քաղաքական նշանակյալներ, ընդհակառակը, աշխատում են ամերիկյան ցանկացած վարչակազմի օրոք: Թրամփի կողմից նշանակված դեսպանների ճնշող մեծամասնությունը Բայդենից չի ստացել աշխատանքը շարունակելու առաջարկություն: Նրանք արդեն պատրաստվում են պաշտոնաթող լինել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am