«Միլան»-ն հաղթել է Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ

Armenpress 09:16, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Միլան»-ն արտագնա խաղում մրցեց «Կալյարի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 7 րոպե անց «Միլան»-ից անվրեպ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Վերջինս երկրորդ կեսի 52-րդ նաև խփեց իր թիմի երկրորդ գնդակը` դառնալով դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 43 միավորով: 40 միավորով երկրորդը «Ինտեր»-ն է: 34-ական միավոր ունեն «Նապոլի»-ն և «Ռոմա»-ն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am