1000х90.jpg (78 KB)

Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին

Armenpress 15:47, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահի աշխատակազմն Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:

Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am