Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին

Armenpress 14:45, 18 Հունվար, 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 18-ին  ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: 
 Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am