«Վահագնի Սիթի»-ն 10 միավորի առավելությամբ հաղթեց «Կիլիկիա»-ն. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 18:52, 17 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում մրցեցին «Կիլիկիա»-ն և «Վահագնի Սիթի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատարը` «Վահագնի Սիթի»-ն առավելություն ուներ առաջին երկու քառորդներում, սակայն զիջեց 3-րդ և 4-րդ քառորդներում: Ի վերջո «Վահագնի Սիթի»-ն հաղթեց 112:122 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Կիլիկիա»-ից Քրիստիան Ռոբերտսոնը էր, ով վաստակեց 46 միավոր,  8 անգամ  տիրեց օղակից անդրադարձող գնդակին և 4 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am