COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի 351, առողջացման 157 և  մահվան 5 դեպք

Armenpress 11:07, 17 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում hունվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 586 դեպք, որոնցից 152 772-ն` առողջացման, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 8 093 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 623311 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 16-ին կատարվել է 2607 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 157 և  մահվան 5 դեպք:

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am