Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար

Armenpress 15:04, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի Հայկ Հաջինազարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի համատեղ հայտարարությունում:

Հայկ Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում զբաղեցրել է Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am