1000х90.jpg (78 KB)

Աշխարհում հայտնվել է նոր միլիարդատեր

Armenpress 21:06, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PayPal-ի հիմնադիր Մաքս Լևչինը Affirm ստարտափից հետո դարձել է միլիարդատեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Forbes-ը: Վերջինս 45-ամյա ուկրաինացու կարողությունը գնահատել է 2,7 միլիարդ դոլար:   

Միլիարդատերերի ցանկում Լևչինն առաջին անգամ է ընդգրկվել: Affirm-ի ակցիաները Nasdaq բորսայում երեկ հայտնվելուց հետո թանկացել են երկուսուկես անգամ: Ընկերության կապիտալիզացիան հասել է 23,6 միլիարդ դոլարի: Լևչինին է պատկանում ստարտափի 11 տոկոսը:   

Նախորդ տարվա սեպտեմբերին Affirm-ը կես միլիարդ դոլարի ֆինանսավորում է ներգրավել: Այդ պահին ստարտափի արժեքը գնահատվում էր ներկա կապիտալիզացիայից 5 անգամ պակաս: Ընկերությունը ներգրավել է ընդամենը 1,3 միլիարդ դոլարի ներդրում:   

2012-ին գործարկված Affirm-ն առաջարկում է ապառիկ օնլայն գնումների համար: Ստարտափը համագործակցում է ավելի քան 6 հազար 500 վաճառողների և բրենդերի հետ, որոնց թվում են՝ Adidas-ը, Walmart-ը և Dyson-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am