1000х90.jpg (78 KB)

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով

Armenpress 17:18, 14 Հունվար, 2021

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 14-ի դրությամբ բարձր է մնում 10 սանտիմետրով։ Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ»  ծառայությունից, Սեւանա լիճը հունվարի 14-ին ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բաձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 42 սանտիմետր նիշի դիմաց։

Այս տարվա առաջին 14 օրվա դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 300 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am