Արսեն Թորոսյանի խոսնակը մեկնաբանել է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Armenpress 17:12, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կատարում է իր պարտականությունները, խոսնակ Ալինա Նիկողոսյանը նախարարի հնարավոր հրաժարականի դիմումի մասին տեղեկություն չունի:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսնակն ասաց. «Նախարարն աշխատանքի է, կատարում է իր պարտականությունները, ես նման տեղեկատվություն չունեմ»:

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել և փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am