1000х90.jpg (78 KB)

Ծանրորդները ուսումնամարզական հավաքի են Ծաղկաձորում և Երևանում

Armenpress 13:01, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականները սկսում են մարզական տարին ուսումնամարզական հավաքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հունվարի 12-ից  Հայաստանի  տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, իսկ կանանցը՝ Օլիմպավանում:  Ընդհանուր հավաքին մասնակցում են մոտ 40 մարզիկներ, որոնց առողջությանը հետևում են բժշկական թիմը և մերսողները: Ծանրորդները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որ նախատեսված ապրիլի ամսին Մոսկվայում, իսկ մինչ այդ փետրվարի 1-7-ը կկայանա Հայաստանի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am