«Բարսելոնա»-ն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում է

Armenpress 10:05, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ն դուրս եկավ Իսպանիայի ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կատալոնական թիմը մրցեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Խաղի 39-րդ րոպեին Քևին դե Յոնգի խփած գնդակին «Ռեալ Սոսյեդադ»-ից 51-րդ րոպեին պատասխանեց Օյարսաբալը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակը՝ նույնպես, և որոշիչ եղան հետխաղյա  11-մետրանոց հարվածները. առավել դիպուկ գտնվեցին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` 2:3:

Կատալոնական թիմը դուրս եկավ սուպերգավաթի եզրափակիչ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am