Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1930 թ. հունվարի 14-ին ծնվել է Էդգար Հովհաննիսյանը՝ հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ.՝ 1998 թ.):

-1949 թ. հունվարի 14-ին մահացել է Գաբրիել Տեր-Միքելյանը՝ հայ ճարտարապետ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (ծնվ.՝ 1874 թ.):

-1957 թ. հունվարի 14-ին մահացել է Համֆրի Բոգարտը՝ ամերիկացի նշանավոր կինոդերասան, Ամերիկյան կինոակադեմիան ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի իր հրապարակած ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում (ծնվ.՝ 1899 թ.):

-1966 թ. հունվարի 14-ին մահացել է Սերգեյ Կորոլյովը՝ ուկրաինացի նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր (ծնվ.՝ 1906 թ.):

-1991 թ. հունվարի 14-ին Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը:

-1920 թ. հունվարի 14-ին ծնվել է  Նորայր Ավագյանը՝ հայ դատաբժիշկ, փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1963)։

-1873 թ. հունվարի 14-ին ծնվել է Վանո Խոջաբեկյանը՝ թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ:

           

Հիշարժան փաստեր

- Եթե Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ պետք է հերոսը մեռներ եւ արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որեւէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ եւ իրականում բեմի վրա սպանում նրան:

-Աշխարհում ամենաշատ անունը, որը կրում են աղջիկները, Աննան է: Այդ անունը կրում են մոտ 100 միլիոն աղջիկներ...

- Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը: Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:

-Միջին ամպը կշռում է մոտ 495 հազար կիլոգրամ (մոտավորապես՝ 100 փիղ):

- ԱՄՆ պետական դեպարտամենտի տվյալներով՝ ամերիկացիների երկու երրորդն անձնագիր չունի։

- Եթե դուք ֆիննական կամ սլովենական անձնագիր ունեք, հաստատ չեք տխրի օդանավակայանում. կարող եք զբաղվել անձնագիրն արագ թերթելով, այդ դեպքում շարժվող պատկերներ կտեսնեք։

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am