Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարը մնում է Հայրապետյանը

Armenpress 22:25, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատար Հովիկ Հայրապետյանը հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Ռուսաստանից Սերգեյ Լոբանովն է, իսկ եռյակը եզրափակում է Բելառուսը ներկայացնող Դենիս Լազավիկը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես կգան 10  երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am