Ներկայացուցիչների պալատում մեկնարկել է Թրամփի իմպիչմենտի հարցով բանավեճը

Armenpress 21:50, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները սկսել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով բանավեճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանավեճը կտևի 2 ժամ, ինչից հետո կոնգրեսականները քվեարկության կդնեն իմպիչմենտի բանաձևը:

Ներկայացուցիչների պալատում ընդունվելու դեպքում բանաձևը կներկայացվի Սենատին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am