Բանկերից մեկի Կապանի մասնաճյուղից  փող գողացած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

Armenpress 21:59, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի ոստիկանները բերման են ենթարկել բանկերից մեկի քաղաքաում գործող մասնաճյուղից փող գողացած տղամարդուն։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործաղ բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am