Գործադիրը ցանկանում է վեց ամսով սահմանափակել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը

Armenpress 21:15, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ցանկանում է վեց ամիս ժամկետով սահմանափակել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:

«Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման նախագծում:

Օրենքի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`  սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am