ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում Covid-19-ից մահերի ամենամեծ թիվը

Armenpress 13:40, 8 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվը՝ 3900:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Վիրուսի դեպքերն աճում են գրեթե բոլոր նահանգներում, մասնավորապես տուժել է Կալիֆոռնիան:

Շտապ օգնության բժիշկ Ջեֆրի Չիենը մարդկանց հորդորել է անել իրենց մասը՝ տարածումը դանդաղեցնելու համար: «Ես աղաչում եմ բոլորին օգնել մեզ, քանի որ մենք առաջնագիծ չենք: Մենք վերջին տողն ենք»,- ասել է նա:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 22 մլն 132 հազար 45 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am