Պատմության հետագծով  

Armenpress 10:35, 26 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1879 թ. դեկտեմբերի 26-ին ծնվել է Արմեն Տիգրանյանը՝ հայ մեծանուն երգահան, խմբավար, ՀԽՍՀ եւ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր (մահ.՝ 1950 թ.):

-1909 թ. դեկտեմբերի 26-ին ծնվել է Հրանտ Բատիկյանը՝ հայ գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ.՝ 1983 թ.):

-2010 թ. դեկտեմբերի 26-ին մահացել է Կիմ Երիցյանը՝ հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

-1991 թ. դեկտեմբերի 26-ին պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը:

-2014 թ. դեկտեմբերի 26-ին մահացել է Կարեն Ջանգիրովը՝ հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ:

- 1982 թ. դեկտեմբերի 26-ին ծնվել է Արթուր Գաբրիելյանը՝ ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր:

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am