Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած 4 փրկարարի

Armenpress 17:15, 21 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած 4 փրկարարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացան նաև ԱԻ պետական ծառայության 4 փրկարարներ. Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալով»,- ասված է հաղորդագրությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am