Փաշինյանը Սյունիքի մարզից վերադառնում է Երևան

Armenpress 14:20, 21 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանից վերադառնում է Երևան, նրա ճանապարհը փակած քաղաքացիները վարչապետին թույլ չեն տվել շարժվել դեպի Գորիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելեւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Սյունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին վարչապետի ճանապարհը, արգելելով նրան մուտք գործել Սյունիքի մարզի մի շարք համայնքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am