Արցախ է վերադարձել 42 051 մարդ, ռուս զինվորական բժիշկները 759 բնակչի օգնություն են ցուցաբերել

Armenpress 17:59, 20 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղարար ուժերի զորակազմը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։

Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուսական խաղաղապահ զորախումբը ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 306 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդամենը նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ։

Մարդակերտ բնակավայրում ռուս խաղաղապահների աջակցությամբ, վերանորոգման բրիգադի ուժերով վերականգնվել է մեկ բնակելի տուն և 1,6 կմ էլեկտրահաղորդման գիծ: Աշխատանքների սկզբից վերականգնվել է 23 բնակելի տուն և 7,9 կմ էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Այն իր աշխատանքի սկզբից ընդունել է 521 դիմում, որոնք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադը Ճարտար բնակավայրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 35 տեղացի բնակիչների, այդ թվում՝ մեկ երեխայի։  Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 759 բնակիչների բժշկական օգնություն են ցուցաբերել, որոնցից 85-ը երեխաներ են։

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am