Վարչապետը Տավուշի մարզում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

Armenpress 15:43, 20 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սեւ Քար եւ Իջեւան համայնքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am