COVID-19. Հայաստանում գրանցվել է 652 նոր վարակված, գրանցվել է առողջացման 601, մահվան 14 դեպք

Armenpress 11:11, 20 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153 825 դեպք, որոնցից 132 532-ն` առողջացած, 2630-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 18 011 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 566 746 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, դեկտեմբերի 19-ին կատարվել է 2 563 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք: Կա 601 առողջացած և 14 մահվան դեպք:

Այդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 652 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am