Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի սգո երթը. մասնակցում է վարչապետը

Armenpress 13:24, 19 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները շարժվում են դեպի Եռաբլուր: Երթին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է է եռօրյա սուգ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am