Ռուսաստանը Ադրբեջանի հետ կփակի ցամաքային սահմանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը

Armenpress 19:58, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Ռուսաստանի հետ կփակի ցամաքային սահմանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը ՝ երկու երկրներում COVID-19 դեպքերի աճի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի» - ին այս մասին հայտնել է հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը:

«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմի ներդրման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ ցամաքային պետական սահմանը քաղաքացիների անցման համար կփակվի մինչև 2021 թվականի մարտի 1-ը»,-ասել են դեսպանատնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am