Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի ճանապարհը. նրանք իշխանությունից երաշխիքներ են ուզում

Armenpress 13:22, 17 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պատկան մարմիններից երաշխիքներ են ուզում սահմանների անվտանգության հետ կապված:

Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ասվում էր, որ հակամարտող կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն վերջին օրերի գործընթացներն այդ մասին չեն վկայում։

Ակցիայի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև պատկան մարմիններից հստակեցում լինի։

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am