Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար

Armenpress 19:30, 14 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց  դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ  գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,-մանրամասնեց Հին Շենի գյուղապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am