Պատմության հետագծով 

Armenpress 10:33, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 627 թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ:

-1936 թ. դեկտեմբերի 12-ին Երեւանում բացվեց «Մոսկվա» կինոթատրոնը:

-1902 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Ռուբեն Ստեփանյանը՝ հայ խորհրդային կոմպոզիտոր եւ դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

-1913 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Բենիկ Սեյրանյանը՝ հայ խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971)։

-1914 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Վահան Արամունին՝ հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող:

-1922 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Էմիլ Միրզաբեկյանը՝ գիտության ականավոր գործիչ, ռադիոֆիզիկոս։ Հետազոտությունների բնագավառը եղել է ռադիոֆիզիկան՝ գերբարձր հաճախականությունների տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգեր, արեգակի ռադիոճառագայթման բեւեռացման ուսումնասիրություն, էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դասի ստեղծում։

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am