Կազմակերպիչները պատմել են, թե ինչպես է անցկացվելու Բայդենի երդմնակալության արարողությունը

Armenpress 20:38, 8 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը մեծամասամբ կանցկացվի վիրտուալ ֆորմատով՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին CNN հեռուստաընկերությանը տեղեկացրել է դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Կլայբերնը:

Վերջինս նշանակվել է արարողության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ: Միջոցառումը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 20-ին: Կլայբերնի խոսքով՝ արարողությունը կանցկացվի մոտավորապես այնպես, ինչպես օգոստոսին Միլոուկիում անցկացվել է Դեմոկրատական կուսակցության ժողովը: Այն մեծամասամբ անցկացվել է վիրտուալ ձևաչափով:

«Կարծում եմ, նախագահը երդմնակալությունը կանցկացնի ավանդական կերպով, սակայն այս անգամ արարողության 75-80 տոկոսը կլինի վիրտուալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am