Պատմության հետագծով  

Armenpress 08:50, 8 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1496 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին՝ հայ նշանավոր բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր (ծնվ.՝ մոտ 1420 թ.)։ Հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության եւ դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։

-           1970 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է Աբրահամ Ալիխանովը՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ ԳԱ (1943), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1941, 1948, 1953)։ Պարգեւատրվել է Լենինի (3) եւ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Արտեմ Ալիխանյանի եղբայրը։ Դաշնակահար Տիգրան Ալիխանովի հայրը։

-           1991 թ. դեկտեմբերի 8-ին նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։

-           1991 թ. դեկտեմբերի 8-ին Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։

-           մ.թ.ա. 65 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Հորացիուսը՝ հին հռոմեացի նշանավոր գրող (մահ.՝ մ.թ.ա. 8 թ.)։

-           1810 թ. դեկտեմբերի 8-ին ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը։

-           1895 թ. դեկտեմբերի 8-ին Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

-           1918թ. դեկտեմբերի 8-ին Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշեւիկյան թերթը հայերեն։

-           1919 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Հրաչյա Հովհաննիսյանը՝  հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974 թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի եւ «Արեւոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար):

-           1941 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Վազգեն Ամարյանը՝ հայ թարգմանիչ։

-           1955 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Լեւոն Խեչոյանը՝ հայ արձակագիր (մահ.՝ 2014թ.):

-           1960 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Արմեն Աթանյանը՝ հայ քանդակագործ, նկարիչ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանի որդին։

Մ. Ա.

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am