Սյունիքի փոխմարզպետը հերքում է Արավուս գյուղի հատվածում տարածքները զիջելու մասին լուրը

Armenpress 22:08, 7 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքում է լուրերը, թե մարզի Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել:

Սյունիքի փոխմարզպետն այս մասին ասաց  «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Դեկտեմբերի 6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արավուսի ինքնապաշտպանական ջոկատը Լաչինի վարչական տարածքից հետ է եկել  դեպի ՀՀ պետական սահման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am