Ուժերի գերլարումով շտկել մեջքը. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը 1988-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

Armenpress 18:25, 7 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետեւանքները: Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը եւ շտկելու մեջքը: Այսօր ավելի քան երբեւէ արդիական է միեւնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով  շարունակել ապրել եւ շտկել մեր մեջքը: Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, եւ այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիքում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am