Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բաձր է մնում 7 սանտիմետրով

Armenpress 12:07, 7 Դեկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես §Արմենպրես¦-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  §Հայհիդրոմետ¦ ծառայությունից, այն 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 195 միլիոն 701 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 162 միլիոն 388 հազար խորանարդ մետր։

Խոսրով Խլղաթյան  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am