ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ռեկորդային աճ է գրանցվել

Armenpress 16:54, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ռեկորդային աճ է գրանցում: Դեկտեմբերի 5-ին  գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 227 հազար նոր դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային, տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ հասանելի աղբյուրների տվյալները:

Ավելի վաղ վարակվածների ռեկորդային թիվ էր գրանցվել դեկտեմբերի 4-ին՝ 217 հազար մարդ:

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում արձանագրվել է վարակվածների 227 885 նոր դեպք, մահացել է 2607 բուժառու:

Համավարակի տարածման սկզբնական շրջանից մինչ օրս ԱՄՆ-ում հաստատվել է համավարակի 14,3 մլն դեպք, մահացել է ավելի քան 279 հազար մարդ, առողջացել՝ 5,4 մլն վարակված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am