«Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Վան»-ին

Armenpress 16:06, 5 Դեկտեմբեր, 2020

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը մեկնարկեց «Վան»- «Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չարենցավանում կայացած հանդիպման ընթացքում գրանվեց միայն մեկ գնդակ: 27-րդ րոպեին «Նոա»-ի միակ և հետագայում նաև հաղթական գնդակը խփեց Մաքսիմ Մայրովիչը:

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում դեռևս երկրորդն է, իսկ «Վան»-ը` 7-րդ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am