Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է

Armenpress 14:45, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով:

«Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով, դուք կանչվում եք որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության»,- նշվել է ծանուցման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am