1000х90.jpg (78 KB)

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ

Armenpress 12:59, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ 7993: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սրանից առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում ռեկորդային թիվ գրանցվել էր նոյեմբերի 27-ին, այդ ժամանակ հայտնաբերված նոր դեպքերը կազմել են 7918:

Իսկ Սանկտ Պետերբուրգում վերջին մեկ օրում գրանցվել է 3726 դեպք:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2 մլն 431 հազար 731-ի, մահացել է 42 հազար 684 մարդ, առողջացել՝ 1 մլն 916 հազար 396-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am