«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքական զինուժի սադրանքներին պատրաստ պիտի լինել

Armenpress 10:44, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդրկովկասում աշխարհաքաղաքական քարտեզի վերաձեւավորման փորձերը շարունակվում են նույն ինտենսիվությամբ, ինչ պատերազմի նախօրեին եւ ընթացքում էր: Թուրքիան կանոնավոր կերպով ավելացնում է իր ռազմական ներկայությունը Արցախի Հանրապետության հարակից տարածքներում: Արդեն կարելի է միանշանակ պնդել, որ առաջիկայում այս երկիրը Ադրբեջանում կունենա պատկառելի ռազմական ուժ: Մյուս կողմից էլ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը պատերազմի վերսկսման լուրջ ռիսկեր է պարունակում: Իրադարձությունների հնարավոր զարգացումներին պետք է պատաստ լինել բոլոր առումներով, նաեւ՝ ռազմական: Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել զարգացման ոչ մի սցենար, առավել եւս, որ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ բռնել է ծայրահեղ ապակառուցողական կեցվածք Արցախի կարգավիճակի շուրջ մեկնարկող բանակցային գործընթացներում»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am