Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 7 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվեց, անօթեւան մնաց ավելի քան կես միլիոն մարդ։ Երկրաշարժի հետեւանքով շարքից դուրս եկավ Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը եւ 58 գյուղ, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր:

-1971 թ. դեկտեմբերի 7-ին ծնվել է Վլադիմիր Հակոբյանը՝ հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ 2011 թ. աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող եւ համաշխարհային շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008 եւ 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։

-1845 թ. դեկտեմբերի 7-ին մահացել է Ռուստամ Ռազան՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծնվ.՝ 1780 թ.)։

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am