1000х90.jpg (78 KB)

Պատմության հետագծով  

Armenpress 10:40, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. դեկտեմբերի 5-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։

-1936 թ. դեկտեմբերի 5-ին լուծարվեց Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։

-1952 թ. դեկտեմբերի 5-ին Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) իջավ, որը ցրվեց միայն 4 օր անց, ծխի հետեւանքով մահացավ մոտ 12 000 մարդ։

-1957 թ. դեկտեմբերի 5-ին ջուր իջեցվեց խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը՝ աշխարհում առաջին միջուկային շարժիչով վերջրյա նավը։

-1965 թ. դեկտեմբերի 5-ին ծնվել է Վահան Արծրունին՝ հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ: Բժշկապետ Վահան Արծրունու թոռը եւ թատերագետ, գրող, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի ամուսինը:

-1791 թ. դեկտեմբերի 5-ին մահացել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը (ծնվ.՝ 1756 թ.)։

-1901 թ. դեկտեմբերի 5-ին ծնվել է Ուոլթ Դիսնեյը՝ ամերիկացի ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր եւ ձեռնարկատեր: Ամերիկյան անիմացիոն արդյունաբերության նախաձեռնողը, ներկայացրել է մուլտֆիլմերի արտադրության մի քանի զարգացումներ։ Դիսնեյը՝ որպես կինոռեժիսոր, ստացել է բազմաթիվ ակադեմիական մրցանակներ, որոնք վաստակել է ինքնուրույն՝ ստանալով 22 «Օսկար» 59 անվանակարգից: Նա ներկայացված էր նաեւ երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների, որոնք տրվում են նշանակալի ձեռքբերումների համար, եւ «Էմմի» մրցանակի:

-1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը Լոռվա համար։

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am