Ազատ ոճի 8 ըմբիշ կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

Armenpress 19:10, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը կմասնակցեն 8 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ֆեդերացիան: Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն` Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ Աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը սկսեցին ազատ ոճայինները:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am