Առաջին խմբում պայմանավորված խաղերի անցկացման խնդիրն այս պահի դրությամբ լուծված է. Մելիքբեկյան

Armenpress 18:03, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբում պայմանավորված խաղերի անցկացման հարցն այս պահին լուծված է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հեռահար ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Այս մրցաշրջանի մեկնարկից հետո այլևս չենք ստանում պայմանավորված խաղերի մասին ահազանգեր: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհով էինք գնում, սակայն միշտ պետք զգոն լինել այդ հարցում: Այդ պահի դրությամբ առաջին խմբում պայմանավորված խաղերի անցկացման խնդիրն լուծված է»,-շեշտեց նա:

Ընթացիկ տարվա հուլիսին ՀՖՖ  որոշում էչ ընդունել դադարեցնել առաջին խմբի առաջնությունը: Մի ակումբներ մեղադրվում էին պայմանավորված խաղերի անցկացնելու մեջ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am