Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ. Արմեն Մելիքբեկյան

Armenpress 17:42, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտ կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է` Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության վրա շատ բան փոխեցին: Հիմա` այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը, կապված ազգային մարզադաշտի կառուցման հետ: Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Մելիքբեկյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ստադիոնի կառուցման հետ կապված քննարկումները նորից առարկայական կլինեն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am