ՀՖՖ-ն սկսել է բանակցությունները Էդուարդ Սպերցյանի հետ

Armenpress 17:25, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները 20-ամյա Էդուարդ Սպերցյանի, ով հանդես է գալիս ռուսական «Կրասնոդար»ի կազմում: 

«Դրսից անդադար ֆուտբոլիստների ներգրավվել հնարավոր չէ և մենք առաջին հերթին նպատակասլաց պետք պատրաստենք մեր սերունդը: Այս շրջանում հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հետ աշխատանքն իրոք արդյունավետ ստացվեց, քանի որ նրանք իրենց լուման ունեցան Ազգերի լիգայի ենթախմբում գրանցած հաղթանակում: Ինչ կապված է նոր ֆուտբոլիստների հետ, ապա կա ցուցակ և մենք աշխատանք տանում ենք նրանց հավաքական հրավիրվելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահը շեշետեց, որ ինքն անձամբ է խոսել մի քանի ֆուտբոլիստի հետ` մասնավորապես Էդուարդ Սպերցյանի հետ և պայմանավորվածություն կա հաջորդ տարվա մեկնարկին անցնել առարկայական բանակցությունների: Մելիքբեկյանի խոսքով` ամեն ինչ կապված է նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ընտրության հետ, քանի որ իսպանացի մասնագետը մեծ ուշադրություն է դարձնում նաև Հայաստանի ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am