ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 04-12-20

Armenpress 17:14, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.25 դրամով և կազմել 511.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.53 դրամով և կազմել 622.14 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 6.88 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.77 դրամով և կազմել 689.17 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 233.51 դրամով և կազմել 30118.46 դրամ: Արծաթի գինն աճել է 4.08 դրամով և կազմել 397.28 դրամ: Պլատինի գինն աճել է 254.27 դրամով և կազմել 16815.12 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am