1000х90.jpg (78 KB)

Գերմանիան հույս ունի համաձայնության գալու ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Nord Stream 2-ի հարցի շուրջը

Armenpress 16:51, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն անօրինական Է համարում ԱՄՆ-ի արտաերկրային պատժամիջոցները «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ եւ քաղաքական տեսակետով այլ կերպ Է գնահատում նախագծի իրականացումը, քան Վաշինգտոնը: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը դեկտեմբերի 4-ին Der Spiegel հանդեսում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրանքներ չունենք այս հարցի վերաբերյալ: Հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ այստեղ հազիվ թե կարծիքների տարբերություն լինի»,- ասել Է նա: «Բայց (ԱՄՆ-ի նոր վարչակազմի) նոր տոնը եւ քննարկումներ վարելու այլ ձեւը կնպաստեն, որ մեզ հաջողվի առաջընթացի հասնել այս հարցի շուրջը»,- կարծում Է Մաասը: «Մենք՝ եվրոպացիներս, կարծում ենք, որ արտաերկրային պատժամիջոցներն անօրինական են: Այստեղ ոչինչ չի փոխվի»,- ընդգծել Է նախարարը: Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել Է, որ «զուտ տնտեսական տեսակետով ԱՄՆ-ը շահագրգռված Է սեփական հեղուկացված գազի վաճառքի հարցում»:

«Ես խնդիր չեմ տեսնում Գերմանիայում ենթակառուցվածքի բարելավման գործում (հեղուկացված բնական գազի ընդունման համար): Քաղաքական տեսակետով մենք իրադրությունն այլ կերպ ենք գնահատում, քան ԱՄՆ-ը. մենք կախվածության մեջ չենք ընկնում ումից որ լինի՝ կառուցելով «Հյուսիսային հոսք – 2-ը»,- նշել Է Մաասը: 2021 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) համար երկրի ռազմական բյուջեի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից համաձայնեցված նախագծը ներառում Է պատժամիջոցների ընդլայնում «Հյուսիսային հոսք – 2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ: Ամռանը նախ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը, իսկ այնուհետեւ Սենատը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներն են, հավանություն են տվել 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծի՝ իրենց տարբերակներին: Դրանից հետո երկու պալատների ներկայացուցիչներից կազմվել Է հանձնախումբ այդ երկու փաստաթղթերի մանրամասների համաձայնեցման համար: Այժմ կոնգրեսականները եւ սենատորները կրկին պետք Է քվեարկեն համաձայնեցված փաստաթղթի համար: Բյուջեի վերջնական նախագիծը կուղարկվի պետության ղեկավարին՝ ստորագրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am