Հայաստանը ներկայացնող երկու մարմնամարզիկ կմասնակցի Վորոնինի գավաթի խաղարկությանը

Armenpress 16:46, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության տարեվերջյան  միջազգային ավանդական մրցաշարը՝  նվիրված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին,  այնումենայնիվ  տեղի կունենա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Կազմակերպիչները կորոնավիրուսի պատճառով  վստահ չէին   27 –րդ խաղարկության անցկացման հարցում և ահա  հայտնել են, որ հեղինակավոր միջազգային այդ  մրցաշարը կկայանա Պենզայում, դեկտեմբերի 17 – 21-ը, սակայն՝  առանց հանդիսականի։

Վորոնինի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն հավաքականի առաջատար, 28-ամյա  Արթուր Դավթյանը և 26-ամյա Արմեն Պետրոսյանը։ Երկուսն էլ հանդես կգան բազմամարտում:

Այս օրերին ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մինսկում ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսի ընտրանու հետ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am