Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Armenpress 16:39, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի քաղաքական գործիչ Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է կառույցում Ալբանիայի նախագահության «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Որոշում` Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար»,- ասված է գրառման մեջ:

Հելգա Շմիդին նոր պաշտոնում նշանակելու որոշում է կայացրել ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am