ԱԺ նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին

Armenpress 16:08, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին»,- ասված է գրառման մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այժմ հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am